Մոկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է. Hraparak.am
ՀՀ քաղաքացին ահազանգում է` չեղարկված չվերթների պատճառով ՀՀ մի խումբ քաղաքացիներ «Մոկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «առանց փող, սոված նստած են»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, տեսանյութ է հրապարակել hraparak.am-ը։
Տեսանյութում տղամարդը դիմում է ՀՀ կառավարությանը. «Տոմսերն առած են, կեսինը հետ են տվել, կեսինը՝ չէ։ Ժողովրդի մոտ ոչ փող կա, ոչ էլ ուտելու բան, մարդ կա` երեկվանից նստած է այդպես։ Ինչպե՞ս անենք, որ մեր կառավարությունը օգնի։ Դեսպանատունը ոչ մի բանից տեղյակ չէ, Երեւան էլ ում զանգում ենք, որ անձնակազմի ղեկավարներին զանգում ենք, ոչ մեկին բանի տեղ չեն դնում։ Վարչապետին տեղյակ պահեք, որ այդքան ասում են՝ հայերը գան Հայաստան, ո՞ւր է իրենց տված խոստումները, ժողովուրդն այստեղ ինչքա՞ն պետք է սոված, ծարավ, առանց հաց, առանց ջուր նստի։ Վաղը մյուս օրեն էլ «Դոմոդեդովո»–ից կհանեն դուրս, ժողովուրդն այս ցրրտին պետք է դրսում նստի»։
Տեսանկարահանող տղամարդը ցույց է տալիս սպասասրահում նստած քաղաքացիներին՝ ասելով, որ նրանք ավելի շատ են, պարզապես մի մասը դրսում ծխում են։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան