Թերագնահատվող ճգնաժամ. Վիրուսը ստիպեց, որ Հայաստանում հաստատվի օրինական երկիշխանություն. Վահե Հովհաննիսյան
Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է. արդյոք մի փոքր չե՞նք շտապում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Թերագնահատվող ճգնաժամ
Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյո՞ք մի փոքր չենք շտապում։
Ակնհայտ է, որ մենք եւ աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները։ Աշխարհը դեռ նոր է անցնում այդ փուլի միջով, այդ փուլում դեռ ենթարկվելու է լուրջ տրանսֆորմացիաների, մենք այդ փուլի նույնիսկ կեսը դեռ չենք անցել։ Չունենալով ընթացիկ փուլի ճշգրիտ բնութագիրն ու գնահատականը՝ դժվար է մոդելավորել հետհամաճարակային նոր աշխարհը՝ իր հասարակական, տնտեսական, կառուցվածքային փոփոխություններով։ Այդ նոր աշխարհի հիմքը դրվում է այսօր՝ համաճարակային փուլում։
Մեծ համաճարակի բերած տեղական փոփոխությունները
Սպասվող գլոբալ փոփոխությունների ցանկում առաջին տեղը տրվում է ոչ այնքան տնտեսության, որքան՝ մտածողության, աշխարհընկալման փոփոխությանը։
Հայաստանյան իրականության մեջ մինչ այս պահը հանրային տրամադրությունների առումով երկու փաստ է արձանագրվել:
Վարակը դադարեցրեց տոքսիկ թեմաների գերիշխումը մեր կյանքում։ Վարակը, մեծ հաշվով, սոցիալական ցանցերում եւ հանրային մթնոլորտում լուրջ սանացիա արեց՝ հետ մղելով արհեստականորեն առաջ բերված բազմաթիվ «թեժ» թեմաներ։ Խաղարկային եւ բնական ագրեսիան, ատելությունը, մարտնչող պրիմիտիվիզմը, որ առկա էին ներհանրային օրակարգում, մեր առօրյայում, բավականին նահանջեցին։ Վիրուսը նպաստեց հասարակության դետոքսիկացիային։ Երկրում տոքսիկ մթնոլորտը հասել էր վտանգավոր ծավալների։
Ցավոք, ատելության եւ բաժանումների երկարատեւ փուլը տվել է իր ազդեցությունը, եւ հիմա նկատվում են որոշ հակակոնսոլիդացիոն միտումներ։ Չլիներ նախորդած ատելության եւ թշնամանքի փուլը՝ մեր հասարակությունն այսօր գուցե այլ դրսեւորումներ կունենար։ Սա այս պահին գուցե տեսական հարց է եւ սուբյեկտիվ ընկալում, բայց գալիք տնտեսական սոցիալական անխուսափելի լարվածության ալիքի փուլում սա ավելի ցայտուն է երեւալու։ Ինքն իրենով՝ սա մի առանձին մարտահրավեր է, որի մասին պետք է մտածել։
Օրինական երկիշխանություն




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան