Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)
Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Վաչիկ Գրիգորյանը:
«Քաղաքացիները մնացել են օդանավակայանում...
Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել ուղևորներին, և ինքնաթիռները դատարկ են վերադաևձել Ռուստաստան: Քաղաքացիներն անելանելի վիճակում են հայտնվել, ոչ ոք չկա, որպեսզի պատասխանի նրանց հարցերին:
Հետաքրքիր է ինչո՞վ է զբաղված Քաղավիացիան և Կառավարությունը, ինչու՞ նախապես տեղյակ չեն պահել մարդկանց: Հույս ունեմ բարձրաձայնելուցս հետո խնդիրն արագ կկարգավորվի:
Նշեմ, որ ուղևորների մեջ կան մանկահասակ երեխաներ»:
Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։
Գրառմանը կից՝ Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը պատկերող լուսանկարներ:
Տեսանյութը՝ Էրիկ Շահբազյանի ֆեյսբուքյան էջից




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան