«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդից
Հայրենիք վերադարձած և արդեն երկու շաբաթ հյուրանոցում մեկուսացված Նատալյա Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են սնվում և ինչ իրավիճակ է «Մինոթել Բարսամ Սյութզ» հյուրանոցում, որտեղ անցկացնում են կարանտինը:
«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ… Անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, բայց սա դեռ հեչ, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչու ենք մենք այստեղ 14 օրից ավել մնում, դա էլ հեչ: Մարդ չկա, որ զբաղվի այս հարցով, ուր զանգում ես, հստակ, գրագետ, հիմնավոր պատասխան տվող չկա: Շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ գոնե վերադառնալով հայրենիք՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, պիտի ամեն ինչ բարդացնել: Բայց, որ ուտելիքն է խայտառակություն… Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք, ցերեկը հաստ «սասիսկի», իրիկունը՝ բարակ, իսկ առավոտյան անհայտ ծագման ձվածեղ՝ վատ հոտով: Ու զարմանում եմ՝ ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի, խայտառակություն է, ամենախնդալուն այս պատմության մեջ այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնքան կուզենայի, որ այդ ուտելիքը տվողների երեխեքը այդպիսի սնունդով մեծանան», - գրում է Հարությունյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան