Կալիֆորնիայում մոտ 10 հազար կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաեւ հայեր. համայնքի ներկայացուցիչ
Կալիֆորնիա նահանգում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն կարող է գերազանցել 10 հազարը, նրանց թվում կան նաեւ հայեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչ, մասնավոր դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ Ջեմա Հարությունյանը:
Ըստ նրա` իրեն հայտնի է մարտի վերջին Լոս Անջելեսում մահացած միայն մեկ հայի մասին, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
«Մարդիկ ամբողջ օրը նստում են տանը եւ գրեթե ոչ մի տեղ չեն գնում: Տեղաշարժման սահմանափակումներ են հայտարարվել: Աշխատանքի թույլատրվում է գնալ միայն պետական ծառայողներին եւ բուժաշխատողներին, թույլատրվում է նաեւ որոշ խանութների աշխատանքը, որոնք այցելելիս հարկավոր է երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակներ եւ ձեռնոց կրելը պարտադիր է: Տնից դուրս գալիս հարկավոր է փաստաթղթեր ունենալ: Այս նորմերին հետեւելը խիստ վերահսկվում է»,- ասել է նա:
Հարությունյանը պարզաբանել է, որ սահմանափակումներն ուժի մեջ են արդեն 3 շաբաթ եւ երկարաձգվել են եւս մեկ ամսով: «Այս իրավիճակը կշարունակվի առնվազն մինչեւ ապրիլի վերջ, բայց սահմանափակումները կարող են կրկին երկարաձգվել: Բոլոր դպրոցները փակ են, գարնանային արձակուրդներ են հայտարարվել: Իսկ կրթության համակարգն անցել է հեռավար ռեժիմի: Ինչ վերաբերում է պետության աջակցությանը, ապա այն ինչ-որ չափով կարող է լինել, բայց մարդիկ հիմնականում իրենք իրենց են ապավինում են: Աշխատողների աշխատավարձերը դեռ պահպանվում են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու»,- շեշտել է Ջեմա Հարությունյանը:
Հարությունյանը հավելել է, որ մարդկանց, անշուշտ, վախեցնում է մահացության մակարդակը երկրում: « Սկզբում բնակչությունն ակտիվորեն սնունդ էր գնում սուպերմարկետներից, սակայն այժմ այդ իմաստով իրավիճակը կայունացել է: Ինչ վերաբերում է նահանգում հիվանդանոցներում տեղերի հնարավոր պակասին, ապա այդպիսի բան դեռ չի նկատվում»,- եզրափակել է նա:
Նշենք, որ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, մարտին Լոս Անջելեսում կորոնավիրուսով վարակված 34-ամյա հայ տղամարդ էր մահացել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում դեպքերի թիվն աճել է` հասնելով 277 522-ի, մահացել է 7403 հիվանդ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան