Դատապարտում ենք Միսակ Լազարյանին օտար պետությանն արտահանձնելու դավաճանական գործընթացը. «Սասնա ծռեր» կուսակցություն
Եվ այսօր, երբ արդեն երկու տարի է, ինչ մեր ժողովուրդը սպասում է, թե ազգադավ ու կեղեքիչ ռեժիմին իր ընդվզմամբ տապալելուց հետո նոր իշխանությունները վերջապես գործնական քայլեր կկատարեն ՀՀ-ն բոլոր հայերի համար տուն ու ապաստան դարձնելու ուղղությամբ, ականատես է դառնում միանգամայն հակառակ մոտեցման: Այս մասին ասվում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության տարածած հայտարարությունում:
«ՀՀ իշխանությունները դիտարկում են ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին արտահանձնելու հարցը։
Միևնույն ժամանակ՝ Միսակ Լազարյանը դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։
Միսակ Լազարյանը և միլիոնավոր հայեր ՀՀ քաղաքացի չեն հայրենազրկության և դարեր շարունակ պետականություն չունենալու պատճառներով։
Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացի չեն նաև այն պատճառով, որ ԽՍՀՄ-ի լուծարումից հետո իր անկախությունը դե յուրե վերականգնած ՀՀ-ն դե ֆակտո ձևավորվեց որպես կիսագաղութային համակարգ և բոլոր հայերի պետություն դառնալու փոխարեն օտարեց նրանց, ավելին՝ կեղեքեց ու կիսով չափ բռնագաղթի ենթարկեց իր տարածքում բնակվող հայերին։
Եվ այսօր, երբ արդեն երկու տարի է, ինչ մեր ժողովուրդը սպասում է, թե ազգադավ ու կեղեքիչ ռեժիմին իր ընդվզմամբ տապալելուց հետո նոր իշխանությունները վերջապես գործնական քայլեր կկատարեն ՀՀ-ն բոլոր հայերի համար տուն ու ապաստան դարձնելու ուղղությամբ, ականատես է դառնում միանգամայն հակառակ մոտեցման։
Որևէ արդարացում չի կարող ունենալ Միսակ Լազարյանին ՌԴ-ին արտահանձնելու գործընթացը, որ նախկիններից ավելի մեծ ջանասիրությամբ ձեռնարկել են ՀՀ նոր իշխանությունները։
Այս արարքն անընդունելի է թե՛ ազգային արժանապատվության, և թե Միսակ Լազարյանի կյանքի անվտանգության նկատառումներով։
ՌԴ-ն, արհամարհելով ՀՀ-ին, ապաստան է տալիս կամ պատսպարում է ՀՀ-ում առանձնապես ծանր հանցագործություններ կատարած նախկին ռեժիմի անդամներին և հրաժարվում է արտահանձնել նրանց։ Բացի այդ՝ ստորացնում և/կամ մահվան դուռն է հասցնում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի։
ՌԴ-ն նաև սերտորեն գործակցում է մեզ ոչնչացնելու պաշտոնական ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի հետ և նրա միջամտությամբ կոծկում է իր տարածքում ադրբեջանցիների ձեռքով կատարած հայերի սպանությունները, անգամ անտերության է մատնում ադրբեջանական գերության մեջ հայտնված հայկական ծագմամբ իր քաղաքացիներին։
Ուստի ակնհայտ է, որ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանի կյանքը վտանգված է լինելու ՌԴ իրավազորության տակ հայտնվելու պարագայում։
Խստորեն դատապարտում ենք ազգությամբ հայ Միսակ Լազարյանին օտար պետությանն արտահանձնելու դավաճանական գործընթացը։ Պահանջում ենք ապաստան տալ նրան և նրա ճակատագիրը որոշել իր Հայրենիքում»,-ասվում է հայտարարությունում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան