Երեւանում 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին ազատ է արձակվել (ֆոտո)
Ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկից ազատ է արձակվել քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը, ով 2018 թվականին դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ Երեւանի կենտրոնում մահվան ելքով ավտովթարի մեջ մասնակցություն ունենալու համար:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ավտովթարի հետեւանքով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2 ծառայողներ մահացել էին, որոնք աշխատանքային ծառայության մեջ էին գտնվում։
Ապրիլի 3-ին, Ս. Վարդանյանը Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել 2018 թվականին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն, որով 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2.3-ով եւ վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը ու ստացվում է. Ս. Վարդանյանը Նուբարաշենի բատից ազատ է արձակվել օրենքի համաձայն։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան