Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Քաղաքացիների հանդեպ վիրավորանք չկա, եթե միտքը չշահարկեն.խոսնակը՝ ոսպի փոխարինիչ գնելու հորդորի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ թանկացած ոսպի, հնդկաձավարի փոխարեն դրանց փոխարինիչները գնելու հորդորը բնավ չի բացառում կառավարության գործողությունները խնդրի զսպման ուղղությամբ և քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է գնահատել նախարարի արտահայտությունը՝ գնել փոխարինիչ, եթե ոսպը թանկ է:

 

«Ցանկացած մեջբերմանը, համատեքստից դուրս օգտագործելու դեպքում, կարելի է բազմաթիվ այլ իմաստներ հաղորդել: Եթե լսեք միտքն ամբողջական, ապա պարզ է, որ բերված էր սպառողական վարքագծի իրավիճակային օրինակ, որը կարող է ազդել գների բարձրացման վրա՝ ի թիվս այլ արտաքին գործոնների: Եվ այն բնավ չի բացառում կառավարության գործողությունները՝ խնդրի զսպման ուղղությամբ, ու այն քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում, եթե միտքը չշահարկեն»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով «փոխարինիչ» բառին՝ խոսնակը պարզաբանեց, որ օրերս բառի վերաբերյալ մասնագիտական սահմանումը տվել է սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Նա հորդորեց ծանոթանալ դրան, տեսնել, թե կոնկրետ ինչ օրինակներ են բերվում նախարարի ասած փոխարինչի համար:

Նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս իր ասուլիսում անդրադարձել էր որոշ մթերքների թանկացման թեմային, հորդորել խուճապի չմատնվել: Նա մասնավորապես նշել է, որ եթե տեսնում ենք ոսպի և հնդկաձավարի գները թանկանում են, ապա մարդիկ որպես սպառողներ կարող են ընտրել մյուս փոխարինիչները, որոնք առկա են: Նա նկատել էր, որ  այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում: