Փառք Աստծո, Հայաստանին չի սպառնում պարենային դեֆիցիտ, դատարկ ցուցափեղկեր. վարչապետ (տեսանյութ)
Եկեք ապոկալիպտիկ հատարարություններ չանենք: Փառք Աստծո, ՀՀ-ին չի սպառնում պարենային դեֆիցիտ, դատարկ ցուցափեղկեր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գնաճի վերաբերյալ հարցին: Օգտատերը նշել էր, որ, օրինակ, Վանաձորում, սննդամթերքը շատ է թանկացել:
«2019-ին և 2020-ի առաջին ամիսներին ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն: ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ աշխարհում սննդամթերքի գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում դրանք աճել են շատ ցածր տեմպերով:
Ես հանձնարարել եմ արդեն իսկ ուսումնասիրել Վանաձորում գների թանկացման մասին տեղեկատվությունը: Խոշոր առևտրային խանութներում օրինակ, հացը, չի թանկացել: Որոշ ապրանքներ, այո, թանկացել են: Մենք ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկել՝ որպես հակաճգնաժամային միջոցառում, որպեսզի նրանք ապահովագրենք արտարժույթի տատանումներից ու գնաճը զսպենք:
Ավելի քան 600 ապրանքների մաքստուրքերը բարձրացել են ԵԱՏՄ կանոնների համաձայն և մենք բանակցեցինք, որ այդ մաքսատուրքերը առաջիկա վեց ամիսներին իջնեն, մասնավորապես՝ մսի, կարագի, բրձնի, բժշկական պարագաների, հնդկաձավարի, մարգարինի և այլնի: Ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա: Եկեք չվախեցնենք ինքներս մեզ: Հայաստանը բերքառատ երկիր է, աշխատող ժողովրդով, ունենք բավարար պաշարներ, մենք համատեղ ուժերով այս իրավիճակը կհաղթահարենք»,- ասաց Փաշինյանը




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան