Եթե զգամ, որ նախկիններին եմ նմանվում, կհեռանամ․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ նմանվում է նախկին իշխանությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանեց քաղաքացիների հարցերին։
Նշենք, որ քաղաքացին վարչապետին հարց էր ուղղել, թե «ո՞ւր է իրենց ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ե՞րբ են նախկին մարդասպաններն ու հանցագործները պատժվելու, արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ ժամանակն է հանքերը պետականացնելու. «Սահմանադրության մեջ է նաեւ ամրագրված, որ երկրի ընդերքը պատկանում է ժողովրդին։ Պետական-կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը սանիկ-ծանոթ-բարեկամ սկզբունքով են ընդունվում. չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին»։
Վարչապետը պատասխանեց. «եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ՝ նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետեւ դա ինձ համար կլինի բարոյական ավարտ»։
Անդրադառնալով «նախկին հանցագործներին եւ մարդասպաններին պատժելուն»՝ վարչապետն ասաց. «Ինչո՞ւ միայն նախկին հանցագործներին եւ մարդասպաններին, իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործներն ու մարդասպանները պետք է պատժվեն, իսկ ընթացիկ հանցագործներն ու մարդասպանները պետք է չպատժվեն»։
Քաղաքացու՝ հանքերը պետականացնելու վերաբերյալ դիտարկմանը Փաշինյանը չանդրադարձավ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան