Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել
Ոստիկանները պարզել են ապրիլի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության փողոցում, նույն փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոդոլֆ Մելոյանի վրա կրակոցներ արձակած անձի, ինչպես նաեւ նրա հետ գտնվող քաղաքացու ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Կասկածյալներն են Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գագիկ Հ-ն եւ վերջինիս հետ գտնվող Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ա-ն։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ատրճանակը եւ Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 9 պարկուճ եւ 2 գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել էին ատրճանակից:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան