Հայաստանն արհեստական օդափոխության սեփական սարքերի արտադրության ներուժ ունի
Հայաստանը արհեստական օդափոխության սեփական սարքերի արտադրության ներուժ ունի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա` նախարարությունը ԹՈՇ սարքերի արտադրության հարցում Հայաստանը քայլ առ քայլ առաջ կընթանա` փորձելով մրցակցային միջավայր ապահովել: Արշակյանը շեշտեց, որ նման սարքերի նախագծումը բարդ գործընթաց է: Միայն նախատիպի արտադրության համար մի քանի ամիս կպահանջվի, զգալի ֆինանսական եւ ժամանակային ռեսուրսներ կպահանջվեն նաեւ կլինիկական փորձարկումների ու սարքերի սերտիֆիկացման համար:
Այնուամենայնիվ, ըստ նախարարի, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ստեղծված իրավիճակում միջազգային շուկաներում վակուում է գոյացել. առկա արտադրական հզորությունները բավարար չեն ԹԱՇ սարքերի ամբողջ պահանջարկի բավարարման համար: «Հաշվի առնելով տեղի ունեցողը` նման նախաձեռնությունները լավ հնարավորություն են»,- նշեց Արշակյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ կոնկրետ ներդրումային առաջարկներ կան` նման սարքավորումների արտադրությունը կազմակերպելու համար, բայց այս փուլում հրաժարվեց կոնկրետ թվեր ներկայացնել: «Հիմա մենք աշխատում ենք այդ առաջարկությունների համախմբման վրա: Երբ աշխատանքն ավարտվի, մենք կհայտարարենք այդ մասին»,- խոստացավ նախարարը:
Խոսելով այն մասին, թե արդյոք նա նպատակահարմար չի համարում ներմուծել սարքերը, նախարարը շեշտեց, որ ներկայումս ԹԱՇ սարքերի ներմուծման հարցում դժվարություններ կան ամբողջ աշխարհում: «ԹԱՇ ապարատների ներմուծման հարցով զբաղվում է պարետատունը: Որքան ես գիտեմ, մեզ հաջողվել է ձեռք բերել ԹԱՇ սարքերի որոշակի քանակություն, որոնք շուտով կհասնեն Հայաստան»,- ասաց Արշակյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան