Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Նախարարությունն ստացել է թոքերի օդափոխման սարքերի վերանորոգման և արտադրությանն առնչվող 280 առաջարկ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն  ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել և մշակվել են։

Մշակված հայտերի 10%-ը՝ 23 հայտ, վերաբերում է անսարք վիճակում գտնվող համակարգերի նվիրաբերությանը:

Արդեն հավաքագրվել են 10 նման սարքեր, որոնք «Ինժեներական քաղաքի» մասնագետների  շնորհիվ ստացել են երկրորդ կյանք և ամբողջապես պատրաստ են օգտագործման:

Ներկայացված գաղափարների 17%-ը՝ 40 հայտ, Հայաստանի արտադրական գործարանների, ինժեներական կայացած ընկերությունների, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների կողմից է։ Նրանք  պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու թոքերի օդափոխման սարքերի նախագծման և թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի, դետալների, ֆորմաների և բաղադրիչների արտադրության գործում, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ստանալու անհրաժեշտ այն բաղադրիչներն և դետալները, որոնք պետք է ներկրվեին այլ երկրներից: 

Առաջարկների 16%-ը՝ 37 հայտ, ստացվել են հայ ինժեներներից՝ ռադիոինժեներներից մինչև նանոէլեկտորնիկայի մասնագետներ։ Նրանք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել բժշկական սարքավորումների ուսումնասիրման, նախագծման, սարքերի վերանորոգման և դետալների արդիականացման գործում, անհրաժեշտության դեպքում՝ ստեղծել ինժեներական խմբեր կամ միանալ արդեն առկա նախագծող և արտադրական  խմբերին՝ աջակցելով ինժեներական լուծումների, նախագծման և արտադրության գործում:

Ստացած առաջարկների 58%-ը վերաբերում է միջազգային փորձի ուսումնասիրությանը, միջազգային ստանդարտներին համապատասխանող նախագծերի ներկայացմանը, նորագույն սարքավորումների և ընկերությունների ներկայիս իրավիճակին: 

Հայաստանի տեխնոլոգիական 10 ընկերությունների կողմից էլ ստացվել են ծրագիր-առաջարկներ՝ թոքերի օդափոխման սարքերի, ստերիլիզացիոն և շնչառական ապարատների, օզոնատորների և ուլտրամանուշակագույն պաշտպանիչ շերտերի արտադրություն սկսելու վերաբերյալ:

Իրենց աջակցությունն են առաջարկել նաև մեր հայրենակիցները  Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից ԱՄՆ-ից։  Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են օգնություն տրամադրել հայ ինժեներներին՝ ստանալու միջազգային փորձի նմուշներ, մասնագիտական խորհրդատվություններ, հնարավորության դեպքում՝ նաև սարքերի դետալների տեխնիկական նկարագրերի հստակեցում: