Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

ԵՄ-ն 92 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքներին աջակցության նպատակով։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։

 

«Ի լրումն նախորդ շաբաթ տարածված ԵՄ հայտարարությանը՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող  Եվրամիության աջակցության, ինչպես նաև  ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ,  հպարտությամբ  տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։

Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը:

ԵՄ արձագանքը հետևում է «Team Europe»-ի մոտեցման տրամաբանությանը։ Այն միտված է ԵՄ բոլոր ինստիտուտների ներդրումների ներգրավմանը և դրանց համալրմանը ԵՄ անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից մոբիլիզացված ռեսուրսներով: Միասնական աշխատանքի արդյունքում՝ «Team Europe»-ն ի զորու է ներգրավել կրիտիկական զանգված, որը քչերին է բնորոշ»,- ասված է հաղորդագրության մեջ: