Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից
Արթուր Վանեցյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իր համար ընդունելի չեն կարող լինել ինչպես անլուրջ, այնպես էլ անհավասարակշիռ քայլերը: Հատկապես, երբ նման վարքագիծ է դրսևորվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ըստ Վանեցյանի, երկրի ներկայի ու ապագայի ղեկը ստանձնած պաշտոնյաները պարտավոր են ավելի շրջահայաց ու ծանրակշիռ քայլեր ու վարքագիծ դրսևորել, որպեսզի մի կողմից հասարակության վստահության չափաբաժինը չնվազի, մյուս կողմից հասարակությունը չպառակտվի:
Եվ, հիմա, երբ հասարակությունը բաժանվել է նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների, ժամանակն է վերջ դնել նման քայքայիչ քայլերի իրակացմանը: Վանեցյանը, փաստորեն, պատրաստ է ամեն ջանք գործադրել, հասարակության շրջանում սկսված ու ձնագնդի էֆեկտով մեծացող պառակտիչ ու քայքայիչ գործընթացներ թույլ չտալու համար:
Հայրենիքի հանդեպ մեծ սերն ու պատասխանատվության զգացումը նրան կրկին մղեց առաջնագիծ: Այս անգամ քաղաքական դաշտի առաջնագիծ, երկրում սկսված քաղաքական ճգնաժամը կանխելու, արտախորհրդարանական քաղաքական ուժերին համախմբելու և երկրում ուժեղ ըննդիմադիր թև ձևավորելու համար: Ու, չնայած, երկրում թևածող կորոնավիրույասին իրադարձություններով պայմանավորված կուսակցություն հիմնադիր համագումար հրավիրելու պլանները փոքր-ինչ հետաձգվել են, սակայն, շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան