Արտոնյալ մաքսատուրքեր՝ Հայաստանի համար. մի շարք առաջնային մթերքների գները կնվազեն 3 տոկոսով. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում հավանություն տվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշվեց, որ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել ՍԴ:
Հարցը կառավարությունում ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նշվեց, որ Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին:
Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:
Համաձայն կարգավորումների 2020-ի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 անուն ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
Հարկ է նշել, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։
Արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ արտոնյալ սակագների երկարաձգումը վերաբերում է մի շարք պարենային ապրանքների եւ արդյունաբերական ապրանքների, որոնց գինը, ըստ էության, 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: «Մասնավորապես, խոսքը հետեւյալ ապրանքների մասին է՝ միս, կարագ, բրինձ, մարգարին, ձեթ, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ, մշակված քարեր, թանկարժեք քարեր եւ մի շարք այլ ապրանքներ: Ապրանքատեսակները 40-ն են: Օրենքն ուժի մեջ մտնելու պահից անմիջապես կկիրառվեն այս արտոնյալ սակագները մի շարք կարեւոր ապրանքների գների նվազման վրա»,-ասաց փոխվարչապետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵՏՄ-ի շրջանակներում ընդունվել են որոշումներ, որոնց համաձայն, երրորդ երկրներից ներմուծված գյուղմթերքների համար ժամանակավորապես կիրառվելու են զրոյական մաքսատուրքեր: Դա վերաբերելու է նաեւ բրնձին, մի շարք այլ պարենային ապրանքների, նաեւ ախտահանիչ նյութերի: Այդ որոշումն ուժի մեջ է մտել երեկվանից:
Մհեր Գրիգորյանը կոչ արեց արագ ընդունել եւ օր առաջ ուղարկել ԱԺ վավերացման:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան