«Այս գիշեր բավական լարված էինք». Նիկոլ Փաշինյան
Այս գիշեր բավական լարված էինք, որովհետեւ ցրտահարության վտանգ կար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող ենք արձանագրել, որ շատ թե քիչ նորմալ է անցել: Համենայնդեպս, այս պահին էական վնասների մասին տեղեկատվություն չունենք հանրապետության մասշտաբով: Արցախում եւս որեւէ խնդիր չկա»,-ասաց վարչապետը:
Իր հերէին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց. «Այս գիշեր Արարատի մարզում զրոյից բարձր է եղել ջերմաստիճանը: Արմավիրի մարզում առանձին հատվածներում եղել է զրոյից ցածր ջերմաստիճան: Այնտեղ հիմա մեր մասնագետները փորձում են պարզել, թե որտեղ են ցրտահարություններ արձանագրվել: Դրանք Բաղրամյանի շրջանի եւ Արագածոնի մարզի որոշ բնակավայրեր են, որոնք սահմանակից են Արմավիրի մարզին: Օրվա ընթացքում տվյալները կճշտվեն, վնասված են լինում հիմնականում որոշ ծիրանի այգիներ, բայց Արարատի եւ Արմավիրի մարզերում լայնամասշտաբ ցրտահարության վտանգը պետք է անցյալում համարել»:
Նա ընդգծեց, որ այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինեն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան