Կառավարությունը 2,22 մլրդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի «Հյուսիս Հարավի» 28 տուժած կապալառու ընկերություններին
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում որոշում կայացրեց բյուջետային վարկ հատկացնել այն ընկերություններին, որոնք «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերությանը, սակայն վերջինս դրանց համար չի վճարել, որի հետեւանքով նրանք հայտնվել են ծանր ֆինանսական վիճակի մեջ:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքերի նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խոսքը 28 ընկերությունների մասին է: Նրանց ընդհանուր պահանջի չափը կազմում է 2 մլրդ 228 մլն 549 հազար դրամ:
«Սա բյուջետային վարկ է 5 տարի ժամկետով, 0.01 տոկոսադրույքով: Իսպանական ընկերությունը չի վճարել տեղական կապալառուներին, եւ ՀՀ կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական ընկերություններին, որ կարողանան վերականգնել իրենց վիճակը եւ այս տարի ավելի առողջացած մասնակցեն մեր շինարարական աշխատանքներին»,-ասաց Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ դեպքի հետ կապված քրգործ է հարուցված, որը ամենամասշտաբային քրեական գործերից է. «Հույս ունենք, որ պետությանը հասցված վնասները լիարժեք կվերականգնվեն»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան