Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի հայտարարությունը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի տարածումը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը և ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցավոք, մեր հայրենակիցների շրջանում ևս ունեցանք մահվան և վարակման դեպքեր: Հետևաբար՝ պե՛տք է լինենք զգույշ և կատարենք մեր առողջության պահպանման համար սահմանված ցուցումները: Պետք է քաջ գիտակցե՛նք, որ մեզանից կախված է ոչ միայն մեր, այլ նաև մեր հարազատների, մտերիմների ու բարեկամների առողջությունն ու ապագան:
Այս իրավիճակից ելնելով՝ հորդորում և կոչ եմ անում.
- երկու կարևորագույն արժեք՝ հայրենասիրություն և ազգային մտածելակերպ ունեցող բոլոր քաղաքական և հասարակական առաջնորդներին, համախմբվե՛լ և հանդես գալ երկիրը ճգնաժամից հանելու գործուն և կառուցողական առաջարկներով
- ելնելով այս իրավիճակից՝ անկախ այս կամ այն քաղաքական ուժի, գործիչների և իշխանության նկատմամբ ունեցած քաղաքական հայացքներից, մի կողմ դնել հակասություններն ու վերաբերմունքը նրանց նկատմամբ և շտապ կազմավորել համապետական, հակաճգնաժամային և երկիրը արհավիրքներից մաքսիմալ զերծ պահելու ու զարգացնելու օրակարգ
- արդեն իսկ ստեղծված և գնալով ուժգնացող տնտեսական և ֆինանսական ճգնաժամին ընդառաջ՝ ստեղծել կանխարգելման գործիքակազմ. ձևավորել աշխատանքային խմբեր՝ ներառված մասնագիտական մեծ փորձառություն ունեցող տնտեսագետներից:
Մեր ազգն իր գոյության ողջ պատմության ընթացքում է՛լ ավելի վատ գարուններ է ունեցել, և միայն միասնականությունն է, որ մեզ հաղթանակած է դուրս բերել դժվարին իրավիճակներից: Հետևաբար, ավելի քան համոզված եմ, որ այս ճգնաժամից ևս մենք հաղթանակած ենք դուրս գալու:
Միասին մենք կարո՛ղ ենք»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան