Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ապրիլ-մայիսի ընթացքում կաջակցի 11050 մարդու

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը, ակտիվորեն իրականացնում է տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։

 

Արդյունքում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11050 մարդու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների զամբյուղի հիման վրա: Շահառուները կհանդիսանան անժառանգ և միայնակ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձիք:

Մարտի 27-ից ապրիլի 5-ը  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ,  Covid-19-ի համավարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, իրականացրեց ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։ Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերում և Երևանում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ՝ թվով 1027 հոգի, ստացան սննդի փաթեթներ։ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ապրիլի 9-ից, 93 տարեկան և դրանից բարձր տարիքի ևս 119 միայնակ տարեցներ  ստանում են թարմ սննդի փաթեթ։ Նվիրատուներն են՝«Միլքո» (ՓԲԸ), «Սեվանի իշխան» (ՓԲԸ), «Սոնանուշ» (ՍՊԸ), «Գրին ֆարմեր» (ՍՊԸ), «Էկո ֆրեշ մաշրումս» (ՍՊԸ), «Ինգո Արմենիա» (ՍՊԸ), «Ագրո թրեյդ» (ՍՊԸ), «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ – Արմենիա», «Սմօգսոյուզ» ՍՊԸ,  «Ռեֆրուտ» ՍՊԸ։

Ապրիլի 7-ից 10-ը «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հիմնադրամի կողմից ձեռք բերված պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների փաթեթներ են բաշխվում Արագածոտնի մարզի 351 միանակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ապրիլի 8-ին նախաձեռնությանը միացավ նաև «Իքս Գրուպ» ընկերությունը՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ լավաշ, տոնական կուլիչ, ինչպես նաև «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրության ձու ավելացնելով փաթեթներին, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները բաժանեցին Ապարանի շրջանի 90 միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։ Նշված ամբողջ գործունեությունն իրականացվում է և շարունակական է մեր գործընկերների շնորհիվ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կարմիր  խաչի միջազգային կոմիտե, Դանիական Կարմիր խաչ, ԱՄՆ կառավարություն, Եվրամիություն: