Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են
Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։ Ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը:
«Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:
Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը , այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:
Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:
Գումարը վճարվելու է առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:
Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան