Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետին զեկուցվել է արդեն իսկ հաստատված սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքի մասին. 7-րդ միջոցառման շրջանակում այսօրվանից արդեն սկսվել է նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրումը, 8-րդ միջոցառման շահառուների ցուցակները վերջնական ճշգրտման փուլում են, 9-րդ և 10-րդ միջոցառումների կիրառման կարգերը մշակման փուլում են, և արագ շրջանառումից ու հաստատումից հետո հաջորդ շաբաթվանից այս ծրագրերը ևս կսկսեն գործել: Նշվել է, որ տնտեսական օժանդակության միջոցառումները ևս ակտիվ ընթացքի մեջ են, և տնտեսվարողների կողմից ներկայացված հայտերի քանակը վկայում է ծրագրերի դրական դինամիկայի մասին:
Այնուհետև անդրադարձ է եղել ներդրումային քաղաքականության խթանման նպատակով մշակված միջոցառումների նախագծերին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, երաշխիքային և ռիսկայնության գնահատման գործիքներին, կապիտալի շուկաների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերը և այդ առնչությամբ ներկայացված գաղափարները:
Վարչապետը նշել է, որ ներկա իրավիճակում ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով: «Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարները:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան