Գյումիրում տղամարդը, կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել
Գյումրի բժշկական կենտրոն այսօր՝ ապրիլի 11–ին, տեղափոխվել է 66–ամյա տղամարդ, որը, կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ տղամարդն ասել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ–ից. «Բժիշկներին ասել է, որ մարտի 28–ին է Ռուսաստանից եկել եւ տանը մեկուսացված է եղել, իրեն վատ է զգացել, կարծելով, որ կորոնավիրուս է, խմել է քացախաթթվի էսենցիա, մտածելով որ դա կօգնի»։
Խաչատրյանի խոսքով՝ տղամարդուն թեստավորել են, սպասում են պատասխանին. «ՀՎԱԿ–ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները եկան, նմուշ վերցրեցին, գնացին, պատասխանները էլեկտրոնային տարբերակով կիմանանք։ Նրա հարազատները ուզում էին, որ Երեւան տեղափոխեն, մենք վիճակը ստաբիլացնելուց հետո շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել ենք Երեւան»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան