Համատեղ ջանքերիով կհասնենք անհրաժեշտ արդյունքի․ նախագահը զրուցել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների, դրանց նվազեցման, տնտեսության վերականգնման, սոցիալական բեռի թեթևացման, աշխատաշուկայի խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Զրուցակիցներն ընդգծել են ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարման հարցում ուժերի համախմբման, փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի: Նախագահ Սարգսյանը խնդրել է նաև իր ողջույններն ու զորակցությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ, իր բարեկամ Էմանուել Մակրոնին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան