Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները

Շարունակում ենք ամփոփել շաբաթվա ընթացքում պաշտոնյաների՝ սոցցանցերում արված ամենասկանդալային գրառումները: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը: Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել են նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը: «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,-գրել է Լենա Նազարյանը։ Միքայել Զոյլանը գրել է․ «Զառա ջան սրտանց ցանկանում եմ որ հաջորդ ընտրությունների արդյունքում դու լինես ԱԺ-ում կամ գործադիրում։ Էդ ժամանակ կխոսենք էս թեմայով։ Ու կասես քո կարծիքով ինչքան աշխատավարձ պետք ա ստանա պատգամավորը կամ նախարարը»։ Իսկ օգտատերերից մեկի մեկնաբանությանն էլ, թե աղքատությունը մեր ուղեղում է և մեկ նախարարը մեկ ամսում ստանում է օրը 12 ժամ գործարանում կանգնած աշխատող, սառը պանելի վրա թունավոր համեմունքներ փաթեթավորող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կնոջ գրեթե երկու տարվա աշխատավարձը՝ Նազարյանը պատասխանել էր հետևյալ կերպ․ «Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է։ Շատ վատ է»։ Պարգևավճարների թեմայից զատ՝ այս շաբաթ Ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, գրել էր. «Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. կորոնավիրուսը հայտնվեց Դարոյինքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվի, նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու»։ «Կարգին հաղորդումից» հայտնի դերասան Աշոտ Մելոյանը, ով այժմ աշխատում է Երևանի քաղաքապետարանում, ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքով գրառում է արել. «Արա դե իսկականից սիկտիր սիկտիր մինչև վերջ։ Ժողովրդ»: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նրա գրառմամբ և կից գրել. «Այսպես է լինում, երբ դերասան կոլեգաիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի…Հ.Գ. Շատերը գուցե տեղյակ չեն, որ Կարգին սքեթչերի դերասան Աշոտ Մելոյանը հիմա աշխատում է համայնքապատկան ՀՈԱԿում: Որո՞ւմ… թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում:Հ.Գ. – պապա, բա ……ը ի՞նչ ա նշանակում»: ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դատավոր Աննա Դանիբեկյանի դատական նիստերից բացակայելու մասով: Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Եթե անկեղծ՝ բացի խղճմտանքից այս տիկինն այլևս որևէ էմոցիա չի առաջացնում։ Առողջություն ու հոգեկան անդորր Ձեզ, տիկին «դատավոր»։ Հ.Գ. Ինչպես միշտ լուռ է դատական իշխանության անկախության երաշխավորը` բարձրագույն դատական խորհուրդը` յուր նախագահի գլխավորությամբ: Այս մարմինը ոչ միայն որևէ կերպ իր դատավորներին չիպաշտպանում իշխանության ճնշումներից, այլ ընդհանրապես հետաքրքրված էլ չէ, որպեսզի ապահովի երկրում դատական իշխանության բնականոն գործունեությունը: Տիա՜րք, ամոթ ունենալը ձեզ չէր խանգարի։ Դա էլ 33 օրանի բժշկական տեղեկանքով չի»: