Արցախցիները կանգնած են վատ ու ավելի վատի միջեւ ընտրություն կատարելու առջեւ. քաղտեխնոլոգ
Արցախում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը ընտրություն է վատի ու ավելի վատի միջեւ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետությունում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու ռիսկերին:
«Մի կողմից առայժմ ոչ ընդգծված առողջապահական վտանգն է, իսկ մյուս կողմից քաղաքական եւ անվտանգության խնդիրները: Հիմա պարզ է, որ Արցախը առանց իշխանության հղի է քաղաքական պաշտպանական եւ անվտանգության հարցերով եւ կարծում եմ, որ բավական բարդ ընտրության առաջ են կանգնած բոլորը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ համավարակային իրավիճակը Արցախում գոնե էս պահի դրությամբ ավելի վտանգավոր չէ, քան էն վտանգները, որոնք կարող են լինել անիշխանության պարագայում: Ամեն դեպքում նրանք կանգնած են վատ ու ավելի վատի միջեւ ընտրության առջեւ»,-ասաց նա:
Վիգեն Հակոբյանի կարծիքով Արցախում ընտրությունների անցկացում արկածախնդրություն չէ, այլ արկածախնդրությունն էր երկրում գրանցված կորոնավիրուսի դեպքի պայմաններում բազմամարդ հանրահավաքներ անցկացնել Իրանին սահմանակից մարզում, որտեղ ամենաշատ վարակվածները կային գրանցված:
Նշենք, որ Արցախում առաջին փուլի արդյունքներով ամենաշատ ձայներ են հավաքել Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան