Բացահայտվել է Լոռիում 49-ամյա տղամարդու դանակահարության դեպքը. մերժել էր միասին օղի խմելու առաջարկը
2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչի կողմից միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:Քննության ընթացքում 55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերեւույթ կատարելու համար:Նախաքննությունը շարունակվում է




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...