Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Կառավարությունն ընդունում է փաստացի անիմաստ միջոցառումներ․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «Ապրիլի 13-ին Կառավարությունը հանրային բազմաթիվ դիմումներից և բողոքից հետո, ընդունեց Համաճարակի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով փետրվարին մինչև 10 000 դրամի բնական գազ սպառած, և մինչև 5000 դրամի էլեկտրականություն սպառած ընտանիքիներին տալիս է միանվագ փոխհատուցում՝ այդ գումարի 50%-ի չափով։ Քանի որ համարյա բոլորս էլ բնական գազ ենք օգտագործում, և անխտիր բոլորս էլեկտրականություն, մենք մոտավորապես գիտենք, թե այս թվերը ինչ են նշանակում։ Ձմեռային ամիսներին, նույնիսկ համեմատաբար տաք ձմեռվա պայմաններում, բնակարանի մեկ քառակուսի մետրի հաշվարկով ամսեկան սպառվում է մոտ 400-500 դրամի գազ` ջեռուցման, տաք ջրի և գազոջախի վրա, եթե ընտանիքը այլընտրանքային միջոցներ (փայտ, արևային տաքացուցիչներ) չի օգտագործում։ Ուստի 10 000 շեմը վերաբերվում է կամ այն ընտանիքներին, որոնք ապրում են մոտ 25 քառակուսի մետր բնակտարածքի վրա (ինչը հազվադեպ է), կամ նրանց, որոնք համարյա գազ չեն սպառում (օրինակ, փայտ են վառում), կամ էլ նրանց, որոնք նորմայից 2-3 անգամ քիչ գազ են վառում, քանի որ ընդհանրապես ծայր աղքատ են, և ստիպված ապրում են ցրտի մեջ։Ստացվում է, որ այս միջոցառումը վերաբերվում է միայն ծայր աղքատ ընտանիքներին, որոնք Հայաստանում ընտանիքների մոտ 2-3% են կազմում, կամ էլ նրանց, ովքեր պրակտիկորեն գազից չեն օգտվում, և փաստացի ևս բան չեն շահի։ Գազից օգտվող ընտանիքների ճնշող մեծամասնության համար, այս միջոցառումը բացարձակ անհետևանք է, և մարդիկ, եթե նույնիսկ աղքատության մեջ են, միևնույն է ձմեռային ամիսներին ավելի շատ գազ են սպառում, քան Կառավրության կողմից սահմանված տարօրինակ շեմը, և արդյունքում որևէ աջակցություն հիմա չեն ստանա։ Կարծում եմ, որ Կառավարությունում կան և մասնագետներ, ովքեր սա ճշգրիտ պատկերացնում են, և թվեր, և հաշվարկներ, պարզապես Կառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են, և ավելի շատ դժգոհություն են ստեղծելու մարդկանց ճնշող մեծամասնության մոտ, որոնք այդ միջոցառումից որևէ կերպ չեն օգտվելու, քան գոհունակություն այն փոքրաթիվ մարդկանց մոտ, որոնք կօգտվեն։ Եթե նաև հաշվի առնենք, որ այս միջոցառման առավելագույն օժանդակությունը ընտանիքին ընդամենը 7500 դրամ է, և խոսքը գնում է երկրում բնակվող մոտ 800 000 ընտանիքներից լավագույն դեպքում մի քանի տասնյակ հազարի մասին, ապա պարզ է, որ այս միջոցառումը ավելի շատ "գալոչկա" դնելու նպատակ ունի, և նրա միջոցով տրամադրված իրական աջակցությունը բոլոր ընտանիքներին միասին վերցված չի գերազանցի 1 միլիոն ԱՄՆ դոլարը (իսկ գուցե և պակաս), որն այս ճգնաժամի համատեքստում, ոչ էական թիվ է։ Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է վերանայի այս տարօրինակ մոտեցումը, և աջակցության շեմը բարձրացնի առնվազն 3 անգամ, այդ դեպքում այն կվերաբերվի էական թվով ընտանիքների, և մեր քաղաքացիները շոշափելի ազդեցություն կտեսնեն։ Այն ընտանիքներին էլ, որոնց էներգակիրների սպառումը հիմա կազմում է 15000 դրամից պակաս, ընդհանարապես պետք է տրամադրել 100%-ով փոխհատուցում, քանի որ դրանք ծայր աղքատության մեջ գտնվող մարդիկ են, որոնց շատերին համաճարակը ընդհանարապես զրկել է գոյության վերջին միջոցներից։ Մինչ այժմ, Կառավարությունը բազմաթիվ հարցերի արձագանքել է ուշացումով և կիսատ-պռատ՝ հուսով եմ սակայն, որ այս դեպքում հանրային արձագանքը կստիպի վերանայել այս միջոցառումը, և իրական օժանդակություն տրամադրել դժվարության մեջ հայտնված մեր համաքաղաքացիներին»։