Վարակի տարածման առումով հանրային տրանսպորտն ամենառիսկայինն է և լրացուցիչ ռիսկեր կառաջացնի. էկոնոմիկայի փոխնախարարը՝ հանրային տրանսպորտի չգործելու մասին
Կառավարության մամուլի կենտրոնում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հասարակական տրանսպորտի աշխատանքը կարգավորելու մասով, քանի որ երթուղայինների չաշխատելը վնասում է և՛ վարորդներին, և՛ քաղաքացիներին, ասաց, որ պարետատան կողմից հստակ որոշում և արձագանք է եղել այդ հարցի վերաբերյալ:
«Հանրային տրանսպորտն ամենառիսկային փոխադրամիջոցն է համարվում և այս պարագայում դրանց աշխատելու թույլատրումը լրացուցիչ ռիսկեր կառաջացնի և կօժանդակի վարակի տարածմանը: Ներկայումս որոշում է կայացվել, որ վերջիններիս գործունեությունը դադարեցված է, և պետք է հաշվի առնել, որ տեղաշարժի վերաբերյալ սահմանափակումներ կան, որը նաև ենթադրում է՝ պետք է արգելվի հանրային տրանսպորտի օգտագործումը»,- ներկայացրեց փոխնախարարը:
Էկոնոմիկայի նախարության խոսնակ Աննա Օհանյանը հավելեց, որ Էկոնոմիկայի նախարությունը չի կարող խոսել վարորդներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, քանի որ ըստ նրա՝ հարցը պետք է կարգավորի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...