Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք
ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը գրել է. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով: Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...