Ավանում բախվել են Toyota Camry-ն և Lada-ն, որից հետո Lada-ի վարորդն ու ուղևորները հարձակվել են Toyota-ի վարորդի վրա
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով բարեխաբախտաբար տուժաներ չեն եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել են Toyota-ի վարորդի և նրա ուղևորի վրա, որը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեծահասակ մարդ է եղել, հարվածել են նրան, կոտրել ավտոմեքենայի հետևի և առջևի ապակիները, ոտքերով հարվածել ավտոմեքենային և դիմել փախուստի:
Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վթարի մասնակից Lada-ի վարորդին և նրա հետ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ավտոմեքենան էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...