Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում․ Մարգարիտա Գրիգորյանը ազատման դիմում է գրել․ InfoPort.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում տեղաշարժեր, պաշտոնանկություններ են սպասվում։ InfoPort.am-ի աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում՝ հեռուստաընկերության ղեկավար կազմը և լրատվական քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանը հեռանան զբաղեցրած պաշտոններից։ Ավելին, մեր տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն ազատման դիմում է գրել։ Այդ մասին, հավանաբար պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի առավոտյան։

InfoPort.am-ի թղթակցի բազմաթիվ զանգերը Մարգարիտա Գրիգորյանին մնացին անպատասխան․ նրա հեռախոսն անհասանելի էր։ Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև Հանրային հեռուստաընկերության մամուլի պատասխանատու Տիգրան Դանիելյանը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հրաժարվեց որևէ տեղեկություն տալ՝ նշելով, որ այսօր կիրակի է։ Հարցին, թե կարո՞ղ է հաստատել Մարգարիտա Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը, Շիրինյանը պատասխանեց․ «Ես ոչ մի բան չեմ հաստատում, ոչ մի բան չեմ մեկնաբանում»։

Հիշեցնենք՝ ժողովրդին ուղղված վարչապետի ուղերձի նախապատրաստական աշխատանքներից կադրեր էին հայտնվել համացանցում, որոնցում վարչապետը հազում էր, ջուր խմում։ Հանրային հեռուստաընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են 8 այլ հեռուստաընկերությունները։

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել», նշված էր հայտարարության մեջ։ Սակայն սրան հաջորդեց վարչապետի խոսնակ Մանե Գևերգյանի արձագանքը․ «Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքների։ Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»: