Վարչապետի մոտ քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը:Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը, այդ թվում՝ նախագիծը դրանցով համալրելու նպատակով:Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը։ «Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»,- ասել է կառավարության ղեկավարը:Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...