Կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ X պահի ներգրավվել են քայլարշավի մեջ, հետո ուզեցել են աշխատել Y պաշտոնում. Փաշինյան
Հաջորդ հիասթափության աղբյուրը նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ֆեյսբուքի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո հին ազդեցության գոտիների վերաձեւակերպում տեղի կունենա եւ իրենք կստանան շատ կոնկրետ բաժիններ: Նույնիսկ կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով եկել են X պահի ներգրավվել են քայլարշավի մեջ, հետո տեղի է ունեցել հեղափոխությունը, հետո տարբեր առաջարկներ են արել, ուզեցել են աշխատել X պաշտոնում, Y պաշտոնում, ընդգրկվել «Իմ քայլի» համամասնական ցուցակի մեջ: Օբյեկտիվ ինչ-ինչ պատճառներով մերժում են ստացել եւ դրանից մեկ շաբաթ անց արդեն հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո՝ «արդարության» պայքարում: Սա ես քննադատելու համար չեմ ասում, այլ որպես պոտենցիալ հիասսթափության աղբյուր: Ասում են՝ բա մենք քայլել ենք, բա այդ քայլածը կոնկրետ նյութական բանով չենք կարողանո՞ւմ փոխակերպել: Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ»,-ասաց Փաշինյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան