Վանաձորում թալանել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 19-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ բացել են նշված հասցեում գործող գեղեցկության սրահի պատուհանը, այնուհետև մտել ներս, որտեղից էլ բացել են օծանելիքի խանութ-սրահի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի կոսմետիկ միջոցների պայուսակներ, տարբեր տեսակի օծանելիքներ: Կայքի տեղեկություններով՝ տուժած Ա. Օհանյանը աշխատում է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար և նա կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Երեկ Վանաձորում մեկ այլ թալանի գործ էլ է եղել: Անհայտ անձը կամ անձինք մտել են «Թեժ Լեռ»-ում գտնվող կիսակառույց շինություն և այնտեղից գողացել 2 ցեղական շան ձագեր:
Նշված գողության մասին Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի «Թեժ Լեռ» թաղամասի բնակիչ, 66-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս: Նշված 2 դեպքերով տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...