Պորտֆելներ՝ կայուն մեծամասնության դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո նախագահի հաղթող թեկնածու Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների փուլ է սկսել: Նպատակը՝ խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովումն է, որը, ամենայն հավանականությամբ, կապահովվի ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի 2 եւ ՀՅԴ-ի 3 մանդատների շնորհիվ: Արդյունքում այդ ուժերը նախարարական պորտֆել կստանան կառավարությունում: Չի բացառվում, որ ԱԺ մուտք չգործած ուժերի եւ անհատների հետ եւս քաղաքական պայմանավորվածություններ լինեն: Վիտալի Բալասանյանն իր քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի ընդդիմադիր հիմնական թեւն իրենք են լինելու, եւ այս պայմաններում նպատակահարմար չի գտնում որեւէ ձեւաչափով համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ։ Սամվել Բաբայանը չնայած կամուրջները չի այրել, սակայն այս փուլում ինքն էլ նպատակահարմարություն չի տեսնում: Իրավիճակի այս սցենարով գնալու դեպքում խորհրդարանի 33 մանդատներից 21-ը կտնօրինի իշխող քաղաքական թիմը, իսկ 12-ը՝ ընդդիմությունը»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...