Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին
Հասարակություն

«Ժողովուրդ» Ում նկատի ուներ Փաշինյանը «Սերժի մնացորդ» ասելով

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը նրանց զտելու: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռեւս շատ են, ինչպես ինքը ձեւակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռեւս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։ Սակայն այստեղ կարեւոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում եւս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ նաեւ մինչեւ հեղափոխությունը։ Այսպիսով, ներկայիս նախարարների, փոխնախարարների մեջ էլ կան նախկին պաշտոնյաներ. նրանք են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (մինչ հեղափոխությունը եղել է նախարարի տեղակալ), շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը (վարչապետի օգնական, նախարարի տեղակալ), ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկար տարիներ եղել է նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ), պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (եղել է փոխնախարար, ԱԻ նախարար)։ Ի վերջո, արդյոք խոսքը նրանց մասին է, թե, ամեն դեպքում, մեկ կամ երկու աստիճան ցածր գտնվող պաշտոնյաների մասին՝ փորձեցինք պարզել հենց նրանցից։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, մեր հարցադրմանն ի պատասխան, նշեց. «Նման հարցադրումը ստիպված եմ առանց մեկնաբանության թողնել»։ Իսկ, ահա, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե ինքը շատ-շատ վաղուց է համակարգում, եւ այդ հայտարարությունը իրեն չի կարող վերաբերել։ Միեւնույն ժամանակ Ցոլակյանը համակարծիք էր վարչապետի հետ այն առումով, որ հեղափոխությունը չհասկացած մարդիկ պետք է հեռանան։ Սա, իհարկե, կառավարության կազմն է, բայց «Սերժի մնացորդներ» կան նաեւ դատական համակարգում, ուժային կառույցներում եւ այլ ոլորտներում: Ի վերջո, ի՞նչ է սպասվում «Սերժի մնացորդներին», նրանց պաշտոնա՞նկ են անելու, թե՞ արդեն պետք է սկսեն ինքնակամ դիմումներ գրել ու հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից, որը նշեց. «Ես հարկ չեմ համարում մեկնաբանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա իր խոսքն ասել է, իր հայտարարությունն արել է։ Տեսնենք՝ դեպքերն ինչպես կզարգանան։ Այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»։ Այս իրավիճակի հանրագումարում մեզ մնում է եզրակացնել, որ մինչեւ հեղափոխությունը ով գործազուրկ է եղել, «փրկվեց»: