ՀՅԴ Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում ԼՂ հարցի շուրջ Լավրովի մոտեցումների կապակցությամբ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօր արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:
«Հ.Յ.Դ. Բյուրոն նաեւ իր մտահոգությունն է հայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամենը ժամեր առաջ։ Ցանկացած կարգավորման բանաձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա։ Ուղղակի անհրաժեշտություն է հստակ հայեցակարգի վրա հիմնված աշխատանքների իրականացումը, այդ թվում Արցախի Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։ Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանություններից բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991 թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ եւ որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան