Փաշինյանը պետք է հստակ հերքի Լավրովի հայտարարությունը․ Մարուքյան
ՀՀ վարչապետն անպայման պետք է վերահաստատի իր այն հայտարարությունը, որ բանակցություններ չկան։ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հակասում է ՀՀ ղեկավարության հայտարարությանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված:
«ՀՀ արտգործնախարարը հերքեց, թե սեղանին որևէ փաստաթուղթ է դրված, հետևաբար հարց է առաջանում՝ ո՞ր արտգործնախարարին հավատալ: Ես հավատում եմ ՀՀ արտգոծնախարարին»,-նշեց Մարուքյանը:
Հարցին, թե ստացվում է, որ Լավրովը տեղեկատվական դիվերսիա՞ է իրականացնում, Մարուքյանն ասաց․ «Պետք է ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ պահանջի ՌԴ արտգործնախարարությունից, ավելին՝ ես պահանջում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ անդրադառնա հարցին, հստակ հերքի այդ տեղեկությունը, որովհետև այն շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այն ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի, որ որևէ ձևով որևէ շահարկման տեղիք չտա: Ես չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացվում են նշված փաստաթղթի շրջանակներում»:
Դիտարկմանը, թե ինչ վարկածներ ունի նա, քանի որ տեղեկություններ են շրջանառվում, որ այս ամենն արվում է ռուս-ադրբեջանական նավթային ինչ-որ գործարքների համատեքստում, Մարուքյանն ասաց․ «Ես նմանատիպ տեղեկություններ չունեմ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան