38-ամյա տղամարդը կալանավորվել է ընկերոջը դանակով հարվածներ հասցնելու համար
2020 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ավտոճանապարհի «Կանալ» կոչվող տարածքում, նախկինում միմյանց հետ ունեցած պարտք ու պահանջի հարցը պարզելու շուրջ երկու ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում, 38-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է 35-ամյա ընկերոջ որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար: Վերջինիս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...