Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին
Հասարակություն

Ծիծեռնակաբերդից հայտնի դարձած ծերունին հարգանքի տուրք մատուցեց «արհեստական հուշահամալիրում» (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, 82-ամյա պապիկին թույլ չէին տվել բարձրանալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջադեպին է անդրադարձել Աննա Դովլաթյանը, ով կից ներկայացրել է նաև տեսանյութ, որում ծերունին հարգանքի տուրք է մատուցում արհեստական հուշահամալիրում:

 

«Առավոտից տեղս չեմ գտնում, երևի թե ինչպես շատերը...խոսքս վերաբերվում է պապիկին, ով ուզեցել էր ընդամենը իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին։ Անկեղծ ասած, խոսքեր չունեմ, ոչ մի խոսք չի կարող ինձ օգնել արտահայտել այն, ինչ զգում եմ, սիրտս միայն ցավում է... Տեսանյութը դիտելուց հետո, անմիջապես զանգահարեցի ամուսնուս, որպեսզի գնա պապիկի ետևից, մի բան անի, նրա կողքին լինի, քանի որ տարեց մարդու հանդեպ հարգանքը լրիվ վերացել է)
Մտածում եք, այդքան արդա՞ր գտնվեցիք, մի մարդու հանդեպ, ով մի ողջ ժողովրդի սրտից էր խոսում, ում սրտում ու հոգում մի մեծ ցավ էր ապրում, ում կարող էինք իրական հայրենասեր անվանել, մենք շատ փոքր մարդ ենք նրա դիմաց։ Դուք պետք է ձեռքերի վրա տանեիք այդ ՄԱՐԴՈւՆ, ի՞նչ է այդ մի դեպքով էր որոշվելու այս դրության զարգացումը։
Թասիբով մարդը չնայելով իր աշխատանքի կորստին,միևնույնն է թույլ կտար, ու պապիկի ձեռքից բռնած կուղեկցեր հուշահամալիր։ Կարևորը Աստծուն հաճելի լիներ ձեր արարքը։ Ամենավատն այն է, որ ամուսնուս հետ խոսելիս, վստահ էի, որ այդպես էլ արել են, բայց երբ տեսազանգով նա զանգեց, որ իմ աչքով տեսնեմ ու հանգստանա սիրտս, ես շոկ ապրեցի՝ տեսնելով նրա հետ պապիկին՝ ձեռքին արդեն թառամած ծաղիկները։ Այդպես էլ նրան առավոտից չթողեցին։ Միակ միջոցը նրա ցավը մեղմելու համար այն էր, որ արհեստական հուշահամալիրը դարձավ պապիկի հոգու հանգստացման միջոց։ Թող Աստված երկար կյանք տա պապիկին...»,- գրել է Դովլաթյանը: