«Հիշում և պահանջում ենք»․ Կիևի հայկական համայնքը տեսաուղերձ է հրապարակել (տեսանյութ)
«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այս առիթով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Կիևի հայ համայնքը և Կիևի Հայ Առաքելական Եկեղեցին պատրաստել են տեսանյութ` նվիրված 1915-1921թթ․ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեսաուղերձում Ուկրաինայի առաքելական եկեղեցու առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հարգանքի տուրք մատուցեց զոհվածներին և կոչ արեց հանձնառություն ցուցաբերել պատմական արդարության առաջ մղման գործում: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց հետնորդների առջև դրված հիմնական խնդրի մասին` կանխել այդ սարսափելի ողբերգությունը կրկնելու ցանկացած փորձ: Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը շեշտեց, որ հայ ժողովրդին պատահած դժվարություններն ու տառապանքը նրան ավելի են կոփել, ավելի ուժեղ են դարձրել և ավելի են համախմբել: Կիևի հայ երիտասարդության ներկայացուցիչները ընթերցել են ուկրաինացի բանաստեղծուհի Լինա Կոստենկոյի «Ցավդ տանեմ» հուզիչ բանաստեղծությունը:
Այս տարի COVID-19- ի հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով մենք չենք կարող անցկացնել երթ, ծաղիկներ խոնարհել, մասնակցել ֆլեշմոբի, բայց մենք կարող ենք աղոթել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար և մտովի միանալ նրանց, ովքեր «Հիշում և պահանջում են»», -ասված է Կիևի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղեձի մակագրության մեջ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...