Ի՞նչն է պատճառը, որ ՄԻՊ-ը 2-րդ նախագահի իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս. պաշտպան
Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ Նա, մասնավորապես, նշել է
«Այսօր ծանոթացա Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հայտարարությանը: Հայտարարության բովանդակության հետ առարկություն չունեմ, ավելին թեև իմ դատավարական հակառակորդը ոչ միայն սուտ, զրպարտող, այլ ատելություն սերմանող հայտարարություններով է այս ժամանակահատվածում հանդես եկել, ցավում եմ կատարվածի համար և նույնը կասեմ ցանկացած փաստաբանի համար:
Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին: Մեկ ամսից ավելի բացակայած` Ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը (Մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, Դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը որ Օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում` ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների մեղմ ասած` կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...
Հ.Գ. Միջազգային փորձում այս ժամանակահատվածում հենց իրավապաշտպան կառույցներն են առավել ակտիվը պնդում կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան