Կարող են լինել նաև պիկեր. Արսեն Թորոսյան
Խնդիրը կորոնավիրուսի վարակի տարածվածության ոչ միայն աշխարհագրական, այլև համաճարակաբանական բազմազանություն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աշխարհագրական բազմազանություն ավելի լավ է, քանի որ տեղում սահմանափակումներ կիրառելով՝ կարելի է օջախը տեղայնացնել, ինչը հնարավոր չէ անել, օրինակ, Երևանում։
Նշենք, որ վերջին տվյալով Վարդենիսում կա 56, Կոտայքի մարզում՝ 225 վարակակիր։
«Մինչ օրս մենք յուրաքանչյուր դեպքի հետևից գնում ենք, բայց գալու է մի օր, երբ մենք չենք կարողանալու դա անել, նաև իմաստ չի ունենալու փակել որևէ համայնք»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված է մոտ 2200 մարդ, մոտ 2000–ը դուրս է եկել մելուսացումից, մոտ 3000 մարդ ինքնամեկուսացված է։
Արսեն Թորոսյանը նշեց, որ Էջմիածնի օջախը պրակտիկորեն մարված է։ Նրա խոսքով՝ մեկուսացման քաղաքականության արդյունքում է, որ այսօր չունենք հինգ կամ տասը հազար դեպք։
Հարցին՝ արդյոք կարող ենք ասել, որ մեզ մոտ վարակի տարածումը դեռ չի հասել պիկին՝ Թորոսյանը պատասխանեց. «Պիկը շատ հարաբերական է , կարող են լինել նաև պիկեր։ Հնարավոր չի կանխագուշակել՝ չեն լինի բազմաթիվ պիկեր, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել, կամ բոլորը չեն վարակվել ու վարակը չի մարել։ Անորոշությունները շատ մեծ են։ Զգուշությամբ ենք մոտենում կանխատեսումներին»։
Մինչև հիմա 17930 թեստ է արվել Հայաստանում, արդյոք դա քիչ չէ՞՝ հարցին Թորոսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում։ Ճապոնյայում մեկ դրական դեպքին բաժին է ընկնում 11.4 թեստ։ Մեր դեպքում այդ թիվտ մոտավորապես նույնն է։ Թետսերն ինքնանպատակ չեն կարող լինել, դրանք պետք է արվեն՝ ըստ ցուցումների։ Եթե մենք նույնիսկ 3 մլն թեսոտ ունենք, ու բոլորին թեստավորեն, դա դեռ չի նշանակում, որ հայտնաբերել ենք բոլոր վարակակիրներին։ Նրանց մի մասը վարակակիր կարող է դառնալ, ասենք, հինգ օր հետո»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան