Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Մենք իշխանություններին չենք ասում, որ դավաճան են, ասում ենք, որ տգետ ու ամբարտավան են ու չեն հասկացել փուլային ու փաթեթային մոտեցումների տարբերությունը. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում: Աշոտյանը մասնավորապես նշել է, որ Փաշինյանը և իր արտաքին քաղաքական թիմը չեն հասկանում Արցախի խնդրի լուծման փուլային և փաթեթային մոտեցումների տարբերությունները։ Գրառումն ամբողղջությամբ՝ ստորև․

«Լավ է, երբ մարդը սեփական թերթ ունի և այդ թերթում տեքստեր տեղադրելու հնարավորություն։ Վատ է, երբ այդ նույն մարդը երկրի վարչապետ լինելով, աշխատելու կամ կենսական հարցերի մասին ժողովրդի առջև անմիջապես բացատրվելու փոխարեն կրկին մեզ հետ խոսում է իր անանուն հոդվածներով։

Հերթական այդպիսի զեղում Նիկոլն իր կայքի էջերին տեղադրեց երկու օր առաջ՝ Լավրովի հայտարարության, Արցախի խնդրի և ընդդիմության մասին։ Զավեշտալին, գիտե՞ք, որն է։ Որ անգամ այս «կամուֆլյաժի» ներքո նա կրկին դուխ չարեց հերքել ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային պնդումները, փոխարենը դիմելով իր սիրած հնարքին. հիվանդագին սեւեռվածությամբ խաղալով «նախկինների» քաղաքական կապիտալի հետ։

Խորը ցավ եմ ապրում, որ անձամբ Փաշինյանը և իրեն սպասարկող արտաքին քաղաքական թիմը համառորեն չեն հասկանում Արցախի խնդրի լուծման փուլային և փաթեթային մոտեցումների տարբերությունները։

Հյուսիս լինի թե Հարավ, Արևելք, թե Արևմուտք. ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել Արցախի անկախության հարցը, քանզի այդ անկախության համար ժողովուրդը արյուն է թափել, իսկ նախկին իշխանությունը՝ այդքան ջանք ու աշխատանք դրել աշխարհաքաղաքական փոթորկալից միջավայրերում հետևողականորեն ամրացնելով մեր բանակցային դիրքերը։

Չէ, մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց տգետ և ամբարտավան եք հանցավորության աստիճանի։ Երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում ստեղծված նախաաղետային վիճակը ձեր, բացառապես ձեր կոպիտ սխալներով լի քայլերի դառը արդյունքն է։

Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաև Արևմուտքից:

Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ։ Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունն հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգից է՞ «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է)։ Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարևելու համար»։ Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»։

Այ հենց այդ ժամանակ կտեսնենք, Մադրիդյանն էր ավելի հայանպաստ ( Կազանյանն էլ հետը) թե այն ինչ կստանանք քո «շնորհիվ»։

Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել անգամ գետաձիու նախանձը շարժող կաշվի հաստություն ունեցողների համար, որ մենք երբեք չենք բացառել փոխզիջումները, եթե արդյունքում խոսքը գնացել է Արցախի վերջնական կարգավիճակը ազատ կամաարտահայտությամբ որոշելու մասին, որն ունի պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէ։

Եւ վերջում։ Նիկոլ, ոչ քո մամլո խոսնակի «կռուտիտներով», ոչ ընտանեկան թերթի անանուն խմբագրականներով, ոչ լուրջ դեմքով անհեթեթություններ արտաբերող պատգամավորներով, ոչ էլ ԱԳ նախարարի միայն քեզ բավարարող վերբալ կոմբինացիաներով այս հարցը փակել չես կարող։

Ինքդ պիտի խոսես։ Կարևորը, դուխով»։