Վերջին զանգի միջոցառումները կհետաձգվեն, օրը միասին կորոշենք. նախարարը՝ աշակերտներին
Առողջապահության նախարարության եւ կառավարության հետ միասին պայմանավորվում ենք, հենց որ համավարակն իրենից վտանգ չներկայացնի, միասին օր ենք որոշում եւ վերջին զանգի արարողություններն իրականացնում ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախարարներն էլ, պաշտոնյաներն էլ ձեզ հետ միասին այդ արարողությանը կմասնակցեն, վստահ եմ, որ ոչ միայն դուք, այլեւ մենք կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում վերջին զանգի կազմակերպումը վտանգավոր է.
«Սիրելի աշակերտներ, ես գիտեմ, թե ձեր կյանքում այս իրադարձությունը, որքան կարեւոր է, որովհետեւ մի շատ կարեւոր էջ փակում ենք, մի շատ կարեւոր էջ՝ բացում, բայց գիտեք, որ ունենք համավարակի տարածման խնդիր եւ ըստ էության պետք է արձանագրենք, որ պատանիների մոտ առանց սիմպտոնների է լինում հիվանդությունը, բայց իրենք դառնում են վարակակիր, եւ եթե մեծ միջոցառումներ իրականացնենք, հնարավոր է վարակը տարածեն իրենց ընտանիքներում, որտեղ կլինեն տատի, պապիկներ, որոնք կունենան քրոնիկ հիվանդություններ, իսկ նրանք ամենախոցելի խմբերն են»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան