Դիլիջանի պետական քոլեջի աշխատակիցներին ազատում են աշխատանքից. ահազանգում է նախկին աշխատակիցը
Դիլիջանի պետական քոլեջում ապօրինություններ են տեղի ունենում: Պատճառը տնօրենն է, ով աշխատակիցներին ազատում է աշխատանքից կամ կրճատում նրանց հաստիքները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քոլեջի նախկին աշխատակիցներից Անուշ Խանզադյանը: Վերջինս նշում է, որ տնօրենն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնց ինքը չի ընդունել:
«Դիլիջանի պետական քոլեջի ներկայիս տնօրեն Գոհար Անտոնյանն սկսել է պաշտոնավարել 2017թ-ից: Սակայն, մեկ տարի անց նա ազատվում է աշխատանքից, քանի որ քոլեջում անցկացված տեսչական և աուդիտորական ստուգումների արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, նա ստացել է երկու նկատողություն, պարզվել է, որ քոլեջը ունի 6 մլն կրեդիտորական պարտք: Նույն այդ ժամանակահատվածում տնօրենի պաշտոնակատար է նշանակում Վահագն Հովհաննիսյանին, ով ամուսինս է և աշխատում էր այլ հաստատությունում»,-ասաց Խանզադյանը:
Նա պատմեց, որ տնօրեն Անտոնյանն, այնուամենայնիվ, կարողանում է նորից վերադառնալ պաշտոնին՝ դատարանում բեկանելով աշխատանքից ազատման հրամանը. «Նա անաշխատունակության թերթիկ է ներկայացրել ԿԳՆ, հարկ եմ համարում նշել, որ նրա ամուսինը Դիլիջան քաղաքի շտապօգնության բժիշկ է»:
Խանզադյանը նշեց, որ, վերադառնալով երեխայի խնամքի արձակուրդից, պարզում է, որ իր հաստիքը չկա, քանի որ նախկին տնօրեն Անտոնյանն իր հաստիքը չի ներառել հաստիքացուցակում, ուստի նրան առաջարկում են այլ հաստիք: Այդ ընթացքում քոլեջը՝ տնօրենի պաշտոնակատար Վահագն Հովհաննիսյանի ղեկավարությամբ շարունակում է բնականոն աշխատել, լուծվում են ֆինանսական խնդիրները:
«2019 թ-ի նոյեմբերին Գոհար Անտոնյանը նորից վերադառնում է տնօրենի պաշտոնին: Մենք մի քանի ամիս աշխատեցինք, բայց 2020թ-ի փետրվարի 10-ին ստացա գրավոր ծանուցում՝ աշխատանքից ազատելու մասին: Ի պատասխան իմ բանավոր հարցմանը՝ նա պատասխանեց, որ քոլեջը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի ինձ այլ հաստիքի տեղափոխի և նշեց, որ ես ոչ մի հաստիքի չեմ համապատասխանում: Սա այն դեպքում, երբ ունեմ բարձրագույն կրթություն և 15 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ քոլեջում»,-ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը սրտնեղեց, որ տնօրենն իր համար ոչ սիրելի մարդկանց ազատում է աշխատանքից կամ հաստիքը կրճատում, մինչդեռ իր մտերիմների համար կարողանում է հաստիք գտնել. «Ինձ և մի քանի այլ աշխատակիցների նա ազատել է աշխատանքից, մի մասի հաստիքներն էլ կրճատել է: Արդեն փաստաբան ունեմ, դատարան եմ դիմելու, որպեսզի վերադառնամ աշխատանքի»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան