Տիրապետո՞ւմ է արդյոք կառավարությունը երկրում տիրող սոցիալական իրավիճակին. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Վարչապետը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրեց հետևյալը․
1. Ճգնաժամ է, վիճակը վատ է, իսկ իշխանությունների կայացրած խնդրահարույց որոշումներից մարդիկ կարող են հետևություններ անել:
2. Կառավարությունը չի կարող տեղորոշել կարիքավորներին, իսկ համատարած աջակցություն ցուցաբերել ըստ էության չի պատրաստվում։
Ակնհայտ է նաև, որ վարչապետը քաղաքացիների վարքագիծը մեկնաբանում է այնպես, ինչպես հարմար է իր կառավարության կայացրած որոշումները արդարացնելուն։ Սա ասելով առաջին հերթին նկատի ունեմ կոմունալ վճարումների կատարման վիճակագրությունը առ այն, որ մարդիկ ՀԾԿՀ հայտարարությունից հետո՝ նոր վճարել են կոմունալները։
Փաշինյանը եզրահանգում է, որ դրանից առաջ չվճարողները սպեկուլյացիայով էին զբաղված։ Իհարկե, չեմ բացառում, որ եղել է այդպիսի վարքագիծ, բայց համոզված եմ, որ մեծամասամբ մարդիկ պայմանականորեն ասած ունենալով գրեչկայի և հացի գումար, հարկադրված կերպով գրեչկայի փողը տվել են կոմունալներին, բավարարվելով միայն հացով։ Այլընտրանքը հոսանքազրկվելն էր։
Ստացվում է, որ նույնիսկ եթե կրկին նեղ թիրախային աջակցություն ցուցաբերեն, այն մարդիկ, ովքեր ծանր իրավիճակում հարկադրված վճարել են, կշարունակեն մնալ կարիքի մեջ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան