Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի աջակցությամբ Կիև-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 150 քաղաքացի (տեսանյութ)

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 ՀՀ քաղաքացի վերադարձավ հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան պաշտոնական էջը, հաղորդվում է, որ երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ուկրաինական SkyUp ընկերության հետ։ Կիև-Երևան չարտերային թռիչքի ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

 

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հեռախոսազրույցում նշեց, որ այս թռիչքով Հայաստան են ժամանում ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև նաև նրանց ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Դեսպանն ընդգծում է, որ Ուկրաինայում բնակվող բոլոր հայերի խնդիրները մշտապես գտնվել են միության նախագահ Վիլեն Շատվորյանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Ակտիվ համագործակցության շրջանում մեր հայրենակիցներին հուզող խնդիրներն արագ կարգավորվում են: