Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում անհատը, ով թիրախավորում է անհատի, բայց ներողություն է խնդրում հանրությունից․ Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանն անդրադառնալով ԱԺ-ում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանությանը, մասնավորապես, նրան, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ուրիշների փոխարեն ներողություն խնդրելու համար ինձ մեկ անգամ չեն ծաղրել։ Ասում են` ներողություն խնդրելն ուժեղների հատկանիշ է, բայց թույլ տվեք մեկ այլ տեսանկյունից դիտարկել այս երևույթը։ Լավ է, երբ սխալ անելուց գիտակցում ես այն ու գիտակցում են ներողություն հայցելու անհրաժեշտությունը։ Բայց արդյո՞ք հասկացել ես ում ես վիրվորել և ումից պետք է ներողություն խնդրես։ Հաստա՞տ հասկացել ես ում ես վիրավորել, ինչ-որ կոնկրետ մեկի՞ն, ողջ հանրությա՞նը, գուցե անհասկանալի ու անշոշափելի մի միավորի՞, կամ միգուցե ինչ-որ արժե՞ք ես ոտնահարել։

Դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում անհատը, ով թիրախավորում է անհատի, բայց ներողություն է խնդրում հանրությունից, կամ երբ արհամարհում է ազգային արժեք, սակայն ներողություն է խնդրում միայն մեկից։ Ասում են՝ շատ թուրքեր ներողություն են խնդրում իրենց հարևան հայից, բայց ժխտում են հայ ազգի հանդեպ գործած իրենց հավաքական սխալի համար։ Չգիտեմ, թե երբ ենք սովորելու, որ եթե գիտակցել ես, թե քո ներողության հասցեատերն ով է, ու սխալն իր հանդեպ ես գործել, ապա նրանից էլ ներողություն պետք է խնդրել։

Բայց ամենագլխավորը. հանկարծ քաղաքական մշակույթ չդարձնեք իրար վրա հարձակվելն ու հետո հանրությունից ներողություն խնդրելը։ Դուք հանրությանն այլ բան եք խոստացել։ Վերհիշելու համար պարզապես վերընթերցեք ձեր նախնտրական ծրագրերը։ Ու սկսեք դրանք կյանքի կոչել։ Թե ինչ է եղել նախկինում, գիտենք արդեն ու բոլորս գիտենք, ձեզ ընտրել ենք ապագան կառուցելու համար։

Դուրս եկեք անցյալից։ Եթե այն լավը լինել, հիմա ԱԺ-ն դեռ 6-րդ գումարման խորհրդարանը կլիներ։

Ապագան պետք է կերտել բոլոր առումներով՝ քաղաքական մշակույթի, ծրագրերի, միասնականորեն արարելու տեսանկյուններից։

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում Անի Սամսոնյանից ու բոլոր այն կանանցից, ում իրենց քաղաքական գործունեության ընթացքում տղամարդիկ անձնական վիրավորանք են հասցրել։ Ներողություն...»։